Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի փոքր անհանգիստ եմ՝ հոբելյանական թատերաշրջանն ենք բացում». Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն 80-րդ անգամ վերաբացվեց

14:40, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
«Մի փոքր անհանգիստ եմ՝ հոբելյանական թատերաշրջանն ենք բացում». Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն 80-րդ անգամ վերաբացվեց

Սեպտեմբերի 14-ին` Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացմամբ մեկնարկեց Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 80-րդ թատերաշրջանը:
     «Պետք է ասեմ, որ «Հիշատակման աղոթք» ներկայացումը տևական ժամանակ է, ինչ մեր
     խաղացանկում է և այն շատ սիրված է հանդիսատեսի կողմից: Ավանդույթի համաձայն, այս անգամ էլ որոշում կայացվեց թատերաշրջանի մեկնարկը տալ հենց այս ներկայացմամբ: Անշուշտ, տարիների ընթացքում ներկայացումը, կարելի է ասել, որոշակի փոփոխությունների է ենթարկվել. նոր դերակատարներ են ներմուծվել, փոխվել են ներկայացման շեշտադրումները, լավ առումով, սակայն դրանից ներկայացման ասելիքը չի տուժել: Ռեժիսորական լուծումներն անփոփոխ են եղել»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:
     Խոսելով թատերաշրջանի բացման մասին` Ալ. Գրիգորյանը շեշտեց. «Մի փոքր անհանգիստ եմ, քանի որ հոբելյանական թատերաշրջանն ենք բացում: Եվ բնականաբար ինձ անհանգստացնում է թատերախմբի վիճակը: Իմ կարծիքով, դերասանները, ստեղծագործական առումով, լավ վիճակում են, ինչը շատ կարևոր է»:
     Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ թատրոնի խաղացանկում կան ներկայացումներ, որոնք մեծ մասսայականություն են վայելում. «Ցանկություն կա վերականգնելու Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը»: Այն իմ սիրելի ներկայացումներից է»:
     Ռեժիսորը ներկայացրեց նաև առաջիկա պլանները. «Շուտով մանկական ներկայացում կհանձնի Նորա Գրիգորյանը՝ «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»: Կարծում եմ, շատ հետաքրքիր ներկայացում կլինի, և փոքրիկները գոհ կլինեն: Նորան նաև այլ ներկայացման մասին է մտածում: Արծաթե դարաշրջանի պոետների մասին է այն լինելու: Առայժմ, չբացենք փակագծերը: Բեմ կբարձրանա նաև Միշել Տիբոյի «Իդիալական տղամարդը»` դերասանուհի Վերոնիկա Սարոյանի ռեժիսուրայով»:

«Մի փոքր անհանգիստ եմ՝ հոբելյանական թատերաշրջանն ենք բացում». Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն 80-րդ անգամ վերաբացվեց
«Մի փոքր անհանգիստ եմ՝ հոբելյանական թատերաշրջանն ենք բացում». Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն 80-րդ անգամ վերաբացվեց
3014 | 0
Facebook