Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարիբյան կղզիներին է մոտենում «Մարիա» փոթորիկը

11:10, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Կարիբյան կղզիներին է մոտենում «Մարիա» փոթորիկը

Կարիբյան կղզիներին նոր, ուժգին փոթորիկ է մոտենում: Ակնկալվում է, որ «Մարիա» անվամբ փոթորիկն ամենաուժգին փոթորիկը կդառնա, հաղորդում է BBC-ն: Առաջիկա ժամերին այն կուժգնանա և հարված կհասցնի կղզիներին երկուշաբթի օրվա ավարտին: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների կանխարգելման ազգային կենտրոնը:
     «Մարիա» փոթորիկը շարժվում է նույն ուղղությամբ, որով շարժվում էր այս ամիս տարածաշրջանն ավերած «Իրմա» փոթորիկը: Փոթորկի մասին նախազգուշացվել են Գվադելուպան, Դոմինիկան, Սենթ Քիթս և Նևիսը, Մոնտսերատն ու Մարտինիկը:
     Հիշեցնենք, որ «Իրմա» փոթորիկը, որը հասել է 5-րդ՝ առավելագույն կարգի, առնվազն 37 մարդու կյանք է խլել:

7085 | 0
Facebook