Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդիկը վաճառել է 11 ամսական երեխային՝ ալկոհոլ գնելու համար

12:45, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Հնդիկը վաճառել է 11 ամսական երեխային՝ ալկոհոլ գնելու համար

Հնդկաստանի Օրիսսա նահանգի բնակիչն անծանոթին է վաճառել իր 11 ամսական երեխային, որպեսզի այդ գումարով իր համար ալկոհոլ գնի, գրում է The Sun-ը:
     Հավաքարար աշխատող տղամարդը որդու դիմաց ստացել է 270 ֆունտ սթերլինգին համարժեք գումար: Այդ գումարից նա նաև բջջային հեռախոս է գնել (23 ֆունտ) և թևնոց՝ 7-ամյա դստեր համար (18 ֆունտ):
     Գնորդները դարձել են 60-ամյա ամուսիններ, ովքեր 2012-ին կորցրել են իրենց 24-ամյա որդուն: Կնոջը երկարատև դեպրեսիայից հանելու համար ամուսինն առաջարկել է երեխա գնել և զբաղվել նրա դաստիարակությամբ:

11445 | 0
Facebook