Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական բանակը կտրել է Դեյր Էզ-Զորում ԴԱԻՇ-ի հիմնական մատակարարման երթուղին

13:15, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Սիրիական բանակը կտրել է Դեյր Էզ-Զորում ԴԱԻՇ-ի հիմնական մատակարարման երթուղին

Սիրիական բանակը, դաշնակից ուժերի աջակցությամբ, վերահսկողության տակ է վերցրել Դեյր Զոր քաղաքի հարավ-արևելքում գտնվող Ջաֆրայի շրջանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրն, ով գտնվում է քաղաքի ազատագրման գործողությունների կենտրոնում: «Սիրիական բանակը և դաշնակից ուժերը Ջաֆրայի շրջանում բախվել են ԴԱԻՇ ահաբեկիչների հետ՝ այդպիսով կտրելով հիմնական մատակարարման երթուղին դեպի Դեյր Էզ-Զորի ահաբեկչության վերահսկող տարածքները»,- ասել է աղբյուրը:

Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սիրիական զինված ուժերն ու դաշնակից ուժերը ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել են Դեյր Էզ-Զորի հարավ-արևելքում գտնվող Մարիա և Հուվեյջաթ Մարիայի մզկիթի տարածքները:

5861 | 0
Facebook