Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն դուրս չի գա Կլիմայի փարիզյան համաձայնագրից. WSJ

17:35, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն դուրս չի գա Կլիմայի փարիզյան համաձայնագրից. WSJ

ԱՄՆ-ն դուրս չի գա Կլիմայի փարիզյան համաձայնագրից, սակայն կփորձի շտկումներ մտցնել իր մասնակցության պայմանների վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Wall Street Journal: Ըստ թերթի՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Էվերեթ Էյսենսթաթը Մոնռեալում խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Վաշինգթոնն ուսումնասիրում է համաձայնագրում ամրագրված նպատակադրումները՝ մթնոլորտ արտանետվող նյութերի քանակը վերահսկելու վերաբերյալ: ԱՄՆ-ն կղեկավարվի կառուցողական նկատառումներով, սակայն ստույգ թվեր նա չի նշել:
     Նշենք, որ հունիսի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրը դուրս է գալու Կլիմայի փարիզյան համաձայնագրից, քանի որ այն ամերիկյան հարստությունը բաշխում է այլ երկրների օգտին, իսկ դրա դրույթների իրագործումն արդեն 2025 թվականին կհանգեցնի 2,7 միլիոն մարդու գործազրկության:
     Թարիզյան համաձայնագիրը կնքվել է 2015 թվականին Փարիզում Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ շրջանակային կոնվենցիայի 21-րդ խորհրդաժողովի արդյունքների հիման վրա:

8609 | 0
Facebook