Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական բանակը Դեյր-Զորի երկու թաղամաս է ազատագրել ԴԱԻՇ-ից

12:00, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Սիրիական բանակը Դեյր-Զորի երկու թաղամաս է ազատագրել ԴԱԻՇ-ից

Սիրիայի զինված ուժերը և դաշնակից ուժերը ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել են Դեյր Էզ-Զորի հարավ-արևելքում գտնվող Մարիա և Հուվեյջաթ Մարիայի մզկիթի տարածքները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:

Նրա խոսքերով, ահաբեկիչները փախել են դեպի Մայադին քաղաքը, իսկ մի մասն անցել Եփրատը` թաքնվելով Դեյր Զորի հյուսիսային մասում:

Շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի» -ի աղբյուրը հաղորդել էր, որ մի խումբ ԴԱԻՇ զինյալներ վայր են դրել զենքերը: Նրա կարծիքով, դա խոսում է այն մասին, որ այս տարածաշրջանում ահաբեկիչները չեն կարողանա երկար ժամանակ դիմադրել:

Ներկա պահին կառավարական ուժերը ռազմական անվտանգության ծառայությունների աջակցությամբ առաջ են շարժվում քաղաքի արվարձաններում: Ռազմայիններին հաջողվել է Եփրատ գետի վրայով 5-7 կիլոմետրով դեպի արևելք հետ մղել գրոհայիններին քաղաքից:

6522 | 0
Facebook