Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

15-ամյա ուսանողը դանակահարել է երկու այլ ուսանողի

21:55, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
15-ամյա ուսանողը դանակահարել է երկու այլ ուսանողի

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ` սեպտեմբերի 15-ին Արտաշատի Բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
     Երեկ ժամը 12:00-ին նշված Բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ աջ նախաբազկի շրջանի կտրված -պատռված վերք, ձախ բազկի, նախաբազկի հոդի շրջանում կտրված - պատռված վերք ախտորոշմամբ և Կրծոսկրի շրջանի աջ կողմի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի՝ Արտաշատ քաղաքի բնակիչներ 16-ամյա Վոլոդյա Հ.-ն և 18-ամյա Ալբերտ Մ.-ն:
     Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի 156 շենքի մոտից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրանց դանակով հարվածել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 15-ամյա Էրիկ Պ-ն, ով հայտնաբերվել է և տեղափոխվել Ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ հետո հանձնվել է ծնողներին: Վիրավորներից Վոլոդյա Հ.-ն սովորում է Արարատի մարզի տարածաշրջանային քոլեջի 1-ին կուրսում, Ալբերտ Մ-ն և էրիկ Պ-ն նույնպես ուսանողներ են:

6579 | 0
Facebook