Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում

20:05, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում

Արագ փոփոխվող աշխարհում տեխնոլոգիական զարգացումներին զուգընթաց Հայաստանում առաջինը գրանցված Պրոմեթեյ առևտրային բանկը փոխում է ռազմավարությունը և բիզնես մոդելը, նոր իրականություն բերում Հայաստանի բանկային համակարգ: Սեպտեմբերի 15–ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ Պրոմեթեյ Բանկի ռեբրենդինգի միջոցառումը, որի ընթացքում էլ հայտարարվեց բանկի ռազմավարության և բիզնես մոդելի փոփոխության մասին, ինչը հաճախորդների համար առավել կհեշտացնի բանկի ծառայություններից օգտվելու հնարավորություններն ու պայմանները: Պրոմեթեյ Բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը լրագրողներին հայտնեց, որ ռեբրենդինգի արդյունքում փոխվելու է բանկի անունը, սակայն հավելեց, որ միայն անվան փոփոխությամբ չեն սահմանափակվելու, իսկ իրական փոփոխություններն ավելի խորքային են: «Մենք փոխում ենք նաև մեր ռազմավարությունը և բիզնես մոդելը: Առաջնահերթությունը տալու ենք mobile հավելվածով մեր ծառայությունների հասանելիությանը: Բոլորս զգում ենք, որ տեխնոլոգիաների զարգացումը բերում է մեր կյանքի փոփոխության: Օրվա զգալի մասը մենք անցկացնում ենք ինտերնետում: Մենք տեսնում ենք, որ մեր սպառողների վարքագիծը ևս փոխվել է, և կանխատեսում ենք, որ մոտ ապագայում մարդիկ նախընտրելու են բանկային ծառայություններից օգտվել հեռախոսով: Դրա համար մեր հաճախորդների համար ծառայությունները հասանելի ենք դարձնելու նաև հեռախոսի միջոցով: Ունենալու ենք բջջային հավելված, որը, ներբեռնելով հեռախոսի մեջ, մեր հաճախորդները հնարավորություն կունենան նաև հեռախոսի միջոցով օգտվել բանկի ծառայություններից»,- մանրամասնեց Կարեն Եղիազարյանը:

Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում

     Պրոմեթեյ Բանկի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ռեբրենդինգի արդյունքում բանկի անունը կլինի Evocabank: Նրա խոսքով՝ բանկի անունը և լոգոն ընտրվել են նոր գաղափարախոսությանը համապատասխան: «Evocabank անունը կապված է էվոլյուցիա բառի արմատից և նմանեցված է անգլերեն evoke բառին, որը նշանակում է արթնացնել: Evocabank-ը լինելու է արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ, որն առանձնանալու է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:
     Նա հայտարարեց նաև բանկի կողմից առաջարկվող ակցիայի մասին, որը հնարավորություն է տալիս մեկնել անմոռանալի ուղևորության Դուբայ և այնտեղ ներկա լինել աշխարհահռչակ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգին: «Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը երկու քայլ՝ հոկտեմբերի 1-31 ներառյալ ներբեռնել Evocatouch հավելվածը App Store-ից կամ Google Play-ից և դրա միջոցով ձեռք բերել Master card կամ Visa քարտ: Նոյեմբերի 1-ին ուղիղ եթերով հեռարձակվող վիճակահանության արդյունքում ընտրված 75 հաջողակները նոյեմբերի 16-ին հատուկ չվերթով կմեկնեն Դուբայ, կայցելեն հայտնի Miracle Garden, Burj Khalifa, կվայելեն հյուրասիրություն աշխարհի լավագույն Burj Al Arab Atlantis The Palm հյուրանոցներում, իսկ երեկոն կանցկացնեն հեքիաթային կրուիզ-նավի վրա՝ Dubai Marina-ում: Մասնակիցները ներկա կգտնվեն նաև Ջենիֆեր Լոպեսի համերգին՝ VIP տոմսերով: Յուրաքանչյուր ուղեգիր նախատեսված է երկու անձի համար»,- ընդգծեց Խաչատրյանը:
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում

     Պրոմեթեյ բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը նշեց, որ ռեբրենդինգի որոշումն ընդունվել է մի շարք ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում, քննարկվել են բոլոր առավելությունները, հնարավորություններն ու մարտահրավերները: «Արդյունքում ընտրվել է զարգացման նոր ուղի և տեսլական՝ լինել ամենանորարար և առաջադեմ առևտրային բանկը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Սողոմոնյանը:
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում

     «Պրոմեթեյ» բանկի բաժնետեր Վազգեն Գևորկյանն էլ ընդգծեց, որ մոբայլ ծառայություններին անցնելը ժամանակի պահանջ է, քանի որ աշխարհը թվային է դառնում, ինչին պետք է պատրաստ լինել: «Evocabank-ի ստեղծմամբ մենք վերանայել ենք մեր ամբողջ ռազմավարությունը, գործելաոճը և բիզնես մոդելը: Ձգտելու ենք կոտրել ավանդական բենքինգի մասին կարծրատիպերը: Գործելու ենք mobile-first ձևաչափով. Յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը»,- մանրամասնեց Գևորկյանը՝ հավելելով, որ բանկի բջջային հավելվածը՝ EvocaTouch-ը ունենալու է մի շարք նոր ֆունկցիաներ, որոնցով առանձնանալու է Հայաստանում գործող բոլոր հավելվածներից:
     Միջոցառման հյուրերը երեկոյի ընթացքում ականատես եղան նաև գեղեցիկ համերգային ծրագրի, որի գլխավոր դեմքը սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանն էր: Հրավիրվածներն ականատես եղան նաև Evocabank-ի իմիջային արշավի հոլովակի պրեմիերային: Evocabank-ը կսկսիգործել ս.թ. հոկտեմբերի 1-ից:

11751 | 0
Facebook