Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

24-ամյա տղան վերելակի մեջ ինքնասպանության փորձ է կատարել

19:00, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
24-ամյա տղան վերելակի մեջ ինքնասպանության փորձ է կատարել
     Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 73 հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակից սրտի շրջանում դանակահարված վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ տղայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նա Շերամի փողոցի թիվ 59 շենքի վերելակի մեջ ինքնասպանություն գործելու նպատակով խոհանոցային դանակով հարվածել է սրտին։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը՝ 24-ամյա Սմբատ Բաղդասարյանը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
5522 | 0
Facebook