Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Հնդիկ թմրամոլն անհրաժեշտ չափաբաժինն ստանալու համար 7 տղամարդու թույլ է տվել բռնաբարել իր կնոջը

16:35, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
Հնդիկ թմրամոլն անհրաժեշտ չափաբաժինն ստանալու համար 7 տղամարդու թույլ է տվել բռնաբարել իր կնոջը

Հնդկաստանում թմրամոլն իր 7 ընկերոջը թույլ է տվել բռնաբարել իր կնոջն, ինչի դիմաց ստացած գումարով նա ձեռք է բերել թմրանյութի անհրաժեշտ չափաբաժինը: Այս մասին հայտնում է The Times of India-ն : Դեպքը տեղի է ունեցել Չանդիգարհ քաղաքում: Բռնաբարության ենթարկված 22-ամյա կինը դիմել է ոստիկանություն: Նա հայտնել է, որ ամուսնուց 2 տարեկան երեխա ունի: Կինը պատմել է նաև, որ իր ամուսինը տեսանկարահանել է բռնաբարության ողջ ընթացքն ու սպառնացել ոստիկանություն դիմելու դեպքում հրապարակել տեսանյութը:
     Կանանց հանդեպ բռնությունը շարունակում է մնալ Հնդկաստանի ամենաարդիական խնդիրներից մեկը: Նշվում է, որ այս տարվա մայիսին խմբակային բռնաբարության ենթարկված աղջկան քարկոծելով սպանել են, երբ վերջինն սպառնացել է, թե ոստիկանություն կդիմի:
     2013թ. Հնդկաստանի իշխանությունները հանրության ճնշումների ներքո խստացրել են կանանց բռնությունների ենթարկողների նկատմամբ պատիժը:

10542 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am