Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սմարթֆոնները երեխաների մոտ շլություն կարող են առաջացնել. գիտնականներ

22:05, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
Սմարթֆոնները երեխաների մոտ շլություն կարող են առաջացնել. գիտնականներ

Հարավկորեացի բժիշկներն ուղիղ կապ են գտել պլանշետների հանդեպ սիրո և երեխաների ու դեռահասների մոտ տեսողական խնդիրների միջև: Շլությունը հաճախ հանդիպում է եվրոպացիների մոտ, ասիացիներն ավելի քիչ են տառապում այդ խնդրով: Սակայն վերջին շրջանում բժիշկներն սկսել են հետևել հարավկորեացի երեխաների մոտ տեսողական խնդիրներին: Ընդ որում, առավել ակտիվ այն զարգանում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ: Սակայն այդ տարիքում շլությունն առավել հեշտ է բուժվում:
     Հարավկորեացի բժիշկները մի քանի ամիս հետազոտել են 7-16 տարեկն մի քանի տասնյակ երեխաների: Բոլոր երեխաներն ակտիվ խաղեր են խաղացել սմարթֆոններով: Ընդ որում, խաղացել են շատ երկար՝ 4-8 ժամ գրեթե առանց ընդմիջումների, իսկ սարքը բավականին մոտ է եղել աչքերին՝ 20-30 սմ հեռավորությամբ: Նման խաղերից երեխաներից շատերի մոտ շլություն է առաջացել: Սակայն այն բանից հետո, երբ գիտնականները նրանց 2 ամսով արգելել են սմարթֆոն օգտագործել, նրանց մոտ շլությունն անցել է:
     Բժիշկներն զգուշացնում են, որ առավելագույն ժամանակը, որը պետք է երեխան առանց դադարի անցկացնի սմարթֆոնի դիմաց, ոչ ավել, քան 30 րոպեն է: Եվս մեկ կարևոր խորհուրդ, որը տալիս են բժիշկները, այն է, որ չի կարելի երեխային թույլ տալ խաղալ պլանշետով կամ սմարթֆոնով մթության մեջ կամ վերմակի տակ: Դա նաև վերաբերում է մեծահասակներին՝ մթության մեջ հեռուստացույց չդիտել կամ գիշերը երկար ժամանակ չօգտվել հեռախոսից:

8942 | 0
Facebook