Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրմա» փոթորկի պատճառով ապահովագրական ընկերությունները մինչև 50 միլիարդ դոլար կվճարեն տուժածներին

18:10, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
«Իրմա» փոթորկի պատճառով ապահովագրական ընկերությունները մինչև 50 միլիարդ դոլար կվճարեն տուժածներին

Ապահովագրական ընկերությունները «Իրմա» փոթորկից տուժածներին մոտ 50 միլիարդ դոլար կվճարեն: Այս մասին հայտնել է ամերիկյան Air Worldwide գործակալությունը, փոխանցում է DW-ն: Moody's վարկանիշային գործակալությունն ու Münchener Rück վերաապահովագրական շուկայի առաջատարը ևս հայտնել են փոթորկի կողմից ապահովագրական բիզնեսին հասցված մեծ վնասի մասին: Münchener Rück վերաապահովագրական ընկերությունը ստիպված է վերանայել տարեկան կտրվածքով իր կանխատեսումը, մինչ փոթորիկը այն կազմում էր 2-2,4 միլիարդ եվրո: Տեխասում, Ֆլորիդայում և Կարիբյան կղզիներում բարձր ապահովագրավճարների պատճառով ընկերությունը երրորդ եռամսյակում մինուսով կաշխատի: Հիշեցնենք, որ «Իրմա» փոթորկի զոհերի թիվը հասել էր 80-ի:

11790 | 2
Facebook