Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնի մետրոյում ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով 18-ամյա տղամարդ է ձերբակալվել

16:05, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
Լոնդոնի մետրոյում ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով 18-ամյա տղամարդ է ձերբակալվել

Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում տեղի ունեցած ահաբեկչության գործի քննության շրջանակներում Քենթի կոմսության ոստիկանությունը 18-ամյա տղամարդու է ձերբակալել: Կասկածյալը ձերբակալվել է Դուվր քաղաքի նավահանգստում, այսօր առավոտյան: Նա գտնվում է քաղաքի ոստիկանական բաժանմունքում, ավելի ուշ տղամարդը կտեղափոխվի Լոնդոն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
     Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում ինքնաշեն ռումբ է պայթել, ինչի հետևանքով 30 մարդ է հոսպիտալացվել, նրանք հիմնականում այրվածքներ են ստացել: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԴԱԻՇ-ը:

9215 | 0
Facebook