Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը կորցնում է Հյուսիսային Կորեայի հանդեպ իր համբերությունը». Թրամփի խորհրդական

14:10, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
«ԱՄՆ-ը կորցնում է Հյուսիսային Կորեայի հանդեպ իր համբերությունը». Թրամփի խորհրդական

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ պայքարի ռազմական տարբերակ ունի, բայց այն գերադասելի չէ, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄաքՄասթերը, փոխանցում է Reuters-ը:
     Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնելու հարցում կորցնում է իր համբերությունը:
     ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին, կրկնելով ՄաքՄասթերի խոսքերը, նշել է, որ չնայած կա հարցի ռազմական լուծման տարբերակ, բայց գերադասելին դիվանագիտական ճանապարհն ու պատժամիջոցներն են:

9572 | 0
Facebook