Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճամայկայում մահացել է աշխարհի ամենածեր բնակչուհին

12:30, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
Ճամայկայում մահացել է աշխարհի ամենածեր բնակչուհին

Ճամայկայում 117 տարեկանում մահացել է Երկիր մոլորակի ամենածեր բնակչուհին՝ Վայոլեթ Մոսե-Բրաունը: Այս մասին թվիթերյան իր էջում հրապարակում է կատարել Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը:

Ճամայկայում մահացել է աշխարհի ամենածեր բնակչուհին
Ճամայկայում մահացել է աշխարհի ամենածեր բնակչուհին

     Վայոլեթ Մոսե-Բրաունը մոլորակի ամենատարեց բնակչուհու տիտղոսը կրում է 2017-ի ապրիլի 15-ից՝ իտալուհի Էմմա Մորանոյի մահից հետո: Վայոլեթը ծնվել է 1900թ. մարտի 10-ին: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ չի ուտում խոզի և հավի միս, ինչպես նաև հրաժարվում է ռոմ խմելուց:
     Այժմ մեր մոլորակի ամենատարեց բնակչուհին է համարվում ճապոնուհի Նաբի Տաձիման, ով ծնվել է 1900թ. օգոստոսի 4-ին:

13617 | 1
Facebook