Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում ավելացել է սովյալների թիվը. ՄԱԿ

11:00, շաբաթ, 16 սեպտեմբերի, 2017 թ.
Աշխարհում ավելացել է սովյալների թիվը. ՄԱԿ

2016թ. աշխարհում քաղցից տառապել է 815 միլիոն մարդ, կամ էլ մոլորակի բնակչության 11%-ը: Սա 38 միլոն մարդով գերազանցում է 2015թ. ցուցանիշը, գրում է DW-ն՝ հենվելով ՅՈՒՆԻՍԵՖԻ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Պարենի համաշխարհային ծրագրի տվյալների վրա:
     Նշվում է, որ 2016-ին սովյալների թիվը վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ է ավելացել: 2005-ին սովյալների թիվը կազմել է 926 միլիոն, սական հաջորդող 10 տարվա ընթացքում այդ թիվը նվազել է:
     Քաղցից տառապող մարդկանց մեծ մասն ապրում է Ասիայում՝ շուրջ 520 միլիոն մարդ: Սակայն հարաբերականորեն նման մարդկանց բաժինն ավելի մեծ է Աֆրիկայում. այս աշխարհամասի ողջ բնակչության 20%-ը կամ 243 միլիոն մարդ տառապում է սովից: Ավելին, Արևելյան Աֆրիկայում քաղցած է բնակչության 34%-ը:
     ՄԱԿ-ը կարծում է, որ այս ցուցանիշի կտրուկ ավելացումը կապված է պատերազմների և կլիմայական փոփոխությունների հետ:

9568 | 0
Facebook