Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Փաստահավաք աշխատանքը հաստատում է, որ Տավուշի մարզում հակառակորդի կողմից արձակված կրակոցները եղել են թիրախային. ՄԻՊ

19:20, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Փաստահավաք աշխատանքը հաստատում է, որ Տավուշի մարզում հակառակորդի կողմից արձակված կրակոցները եղել են թիրախային. ՄԻՊ

Տավուշի մարզի սահմանամերձ՝ Վազաշեն և Բարեկամավան գյուղերում ադրբեջանական զինուժի կողմից բնակիչների տների, դպրոցի ու մանկապարտեզի, արոտավայրերի ուղղությամբ կրակոցների և գնդակոծության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերը, ինչպես նաև վերոնշյալ միջադեպերի մասին ԶԼՄ-ների հրապարակումները հաշվի առնելով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին այցելել են Տավուշի մարզի Վազաշեն և Բարեկամավան գյուղեր։ Հատուկ ուշադրության առարկա է նաև Բարեկամավան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հարցը. բարեկամավանցիների վկայությամբ՝ գյուղի արոտավայրերը վառվել են Ադրբեջանի հետ սահմանում բռնկված հրդեհից, որը տարածվել է գյուղում:

Միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան՝ տեղի են ունեցել առաձնազրույցներ համայնքի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ: Կատարվել են նաև արձակված կրակոցների հետևանքների վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են դպրոցի շենքում և բակում գտնվողների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր կրակոցների հետքեր, ինչը հաստատում է, որ գյուղի ուղղությամբ կրակոցները եղել են թիրախային:

ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների ակնհայտ խախտումների վերաբերյալ ձեռք բերված տվյալների ամփոփման արդյունքում կկազմվի հատուկ զեկույց՝ հայաստանյան և միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:
    
     ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

2183 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Մուգաբեն լքեց Զիմբաբվեի նախագահի պաշտոնը
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Մուգաբեն լքեց Զիմբաբվեի նախագահի պաշտոնը
01:08, 22.11.2017 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ռադկո Մլադիչը («Բոսնիայի դահիճ») դատապարտվեց ցմահ ազատազրկման
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ռադկո Մլադիչը («Բոսնիայի դահիճ») դատապարտվեց ցմահ ազատազրկման
18:42, 22.11.2017 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր