Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նոր ալիք»-ի հաղթող Էռնա Միրզոյանը կստանա 2 մլն ռուբլի. մասնակիցները վերադարձել են հայրենիք

16:00, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
«Նոր ալիք»-ի հաղթող Էռնա Միրզոյանը կստանա 2 մլն ռուբլի. մասնակիցները վերադարձել են հայրենիք
     «Նոր ալիք 2017» միջազգային մրցույթին մասնակցող հայ երգչուհիներ Էռնա Միրզոյանը և Սյուզաննա Մելքոնյանը քիչ առաջ վերադարձան հայրենիք: «Գնացինք, հաղթեցինք, եկանք: Դժվար էր այդ պատասխանատվությամբ բարձրանալ բեմ, բայց արեցինք այն, ինչ հիմա տեսնում եք: Շատ մեծ դպրոց էր, մեծ հարթակ, մեծ փորձ ենք ձեռք բերել մեր ապագայի համար»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Սյուզաննա Մելքոնյանը:
     Էռնան ավելացրեց. «Իրականում դժվար էր, բայց ես այս րոպեից կարոտում եմ այդ դժվարություններին: Ամեն ինչ շատ լավ էր, դրական էմոցիաներ, մարդկանց հետ աշխատելուց հաճուք էի ստանում: Զգում էի, որ մեծանում եմ: Շատ ուրախ եմ, որ մենք բռնել ենք այդ ալիքը և վերադարձել Հայաստան հաղթանակով»:
     Արդեն հայտնի է, որ երգչուհիները միջազգային մրցույթում գրանցել են մեծ հաջողություններ: Սյուզաննա Մելքոնյանն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Էռնան՝ հավաքելով 362 միավոր, առաջին տեղը կիսել է ևս երկու՝ Մոլդովայի և Ուզբեկստանի մասնակիցների հետ:
     Էռնա Միրը (Միրզոյանը) առաջին տեղն զբաղեցնելու համար կարժանանա դրամական խոշոր պարգևի: 6 մլն ռուբլու չափով մրցանակային ֆոնդը կբաժանվի առաջին հորիզոնականը զբաղեցրած 3 մասնակիցների միջև:
     Էռնա Միրզոյանն «Արցախի ձայներ» խմբից է: Նա հանդիսատեսին հայտնի է նաև «Հայաստանի ձայնը» նախագծից: Սյուզաննա Մելքոնյանը նույնպես մասնակցել է հեռուստատեսային մի շարք նախագծերի, վերջերս նա իր ուժերն էր փորձում նաև «Դեպի Եվրոտեսիլ» նախագծում:
«Նոր ալիք»-ի հաղթող Էռնա Միրզոյանը կստանա 2 մլն ռուբլի. մասնակիցները վերադարձել են հայրենիք
«Նոր ալիք»-ի հաղթող Էռնա Միրզոյանը կստանա 2 մլն ռուբլի. մասնակիցները վերադարձել են հայրենիք
11684 | 0
Facebook