Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի սենատորն առաջարկել է ռուսական C-400 համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել

15:20, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Ամերիկացի սենատորն առաջարկել է ռուսական C-400 համակարգերի գնման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել

Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանական համակարգերի ձեռքբերումը խախտել է ԱՄՆ-ի օրենքը, որը պահանջում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ ավտոմատ կերպով պատժամիջոցներ սահմանել: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Բեն Քարդինը, գրում է Politico-ն:
     Քարդինը նամակ է հղել Թրամփի վարչակազմին, որում նախազգուշացնում է, որ Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնումը խախտում է Ռուսաստանի դեմ Կոնգրեսի կողմից սահմանված պատժամիջոցները, որոնք ստորագրվել էին նախորդ ամիս: «Օրենսդրությունը պատժամիջոցներ է սահմանում այն անձի նկատմամբ, ով գործարք է կնքում Ռուսաստանի դաշնության պաշտպանական կամ հետախուզական սեկտորների հետ»,- գրել է Քարդինը: Նամակում ասվում է նաև, որ անհրաժեշտ է զսպել Ռուսաստանին հետագայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա հարձակումից: «Որպես ԱՄՆ-ի դաշնակից, ցավոք, Թուրքիան այս ճգնաժամային պահին Մոսկվայի կողքին է»,- հավելել է Քարդինը:

9724 | 0
Facebook