Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան

16:45, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան

Եթե հնարավոր լիներ թատրոնում որևէ բան փոխել, Գուժ Մանուկյանը կնախընտրեր անցյալից լրջություն մտցնել` կոմերցիան թողնելով երկրորդ պլանում:
     «Թատրոնում այս պահին զբաղվածությունս քիչ է, բայց ֆիլմերի մի քանի առաջարկ եմ ստացել, մեկը Ռուբեն Քոչարի ֆիլմն է, մյուս երկուսն էլ՝ հեռուստասերիալներ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանը:
     Գուժ Մանուկյանը դժվարանում է դատել երիտասարդ սերնդին, բայց հաճախ հեռուստասերիալներ նայելիս նրա մոտ հարց է առաջանում՝ ովքե՞ր են, թատրոնի՞ց են, թե՞ փողոցից:
     «Մեր ռեժիսորները Ֆելինիներ չեն, որ կարողանան փողոցից վերցնել մեկին և նրանից սարքել աստղ, բայց մեզ մոտ հակառակ երևույթն է տեղի ունենում՝ ռեժիսորն ու սցենարիստը վերցնում են ինչ-որ մեկին ու սարքում աստղ: Բաներ կան, որ անգամ դերասանն է դժվարանում անել, այդ փողոցից վերցրածն ի՞նչ տաղանդավոր պետք է լինի, որ կարողանա միանգամից անել: Համենայնդեպս, այն, ինչ հիմա տեսնում եմ, տպավորություն է, որ պատահական մարդիկ են էկրանին: Երբեմն էլ երբ ասում ես` այդպես չի կարելի, պատասխանում են` ձեր ժամանակներն ուրիշ էին»,- նշեց դերասանը:
    
     ՊԵՏՔ ՉԻ ՃԱՆԱՉՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԻԹԴ ԱՄԵՆ ՏԵՂ ԽՈԹԵՍ
    
    
Այսօր բոլորն ուզում են ճանաչված լինել, բայց ճանաչումը հո էդպե՞ս չի, ամեն տեղ քիթ խոթել... Ես կտրականապես դեմ եմ, երբ մի անձնավորություն հազար տեղ է քիթը խոթում: Հաղորդավար, խաղերի մեջ, տեսահոլովակների մեջ, ֆիլմերի կամ հեռուստասերիալների մեջ, մեքենա վարելու մեջ…ամեն տեղ չի կարելի լինել: Եթե դու կոչված ես դերասան լինել, քո դերասանությունն արա: Անընդհատ մտնել հանդիսատեսի աչքը չի կարելի: Ես հրաժարվում եմ հեռուստատեսային նման հրավերներից, ինչո՞ւ, պետք է հանդիսատեսը կարոտի դերասանին, ոչ թե դու զզվացնես հանդիսատեսին: Պետք է քո գինն իմանաս ու անես քո պրոֆեսիոնալ պարտքը քո ընտրած մասնագիտության մեջ և ոչ թե ամեն տեղ ձեռք գցես: Մեկ-մեկ ասում են՝ փող է աշխատում, ես էլ գիտեմ այդ ճանապարհը, բայց մարդ պետք է մի քիչ էլ ինքնասիրություն ու ազնվություն ունենա:

«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան
«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան

    
     ԹԱՏՐՈՆ ՉԵՆ ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԲԱՎԱԿԱՆ Է ՄԵԿԸ ԴՐՍԻՑ ԺԱՄԱՆԻ` ԻՐԱՐ ԵՆ ՋԱՐԴՈՒՄ...
    
    
Այսօր Ամերիկա են տանում մի քանի սուտ բեմադրություններ, և բոլորը միաժամանակ խցկվում են Լոս: Մարդն ունի մի գրպան, ինչքա՞ն կարելի է նա գնա, սա գնա, էդպես հո չի՞, բայց սրանք հաշվի չեն առնում, գոնե գնան էնպիսի ժամանակ, որ իրենք միակը լինեն Հայաստանից ժամանած:
     Թատրոնում ֆինանսը կարևոր է, բայց միայն դա բավական չէ: Մեր թատրոնի գներն այնքան ցածր են, տոմսի ամենաբարձր գինը 2500 դրամ է` ներկայացման պրեմիերային, բայց մարդիկ էլի չեն գալիս: Բայց բավական է դրսից մեկը ժամանի այստեղ ու չնայած տոմսերը վաճառվեն 30 000 դրամ, իրար են ջարդում: Ինչի՞ համար, իրենք այդքան բարձր գներով ընդունո՞ւմ են մեզ: Չեմ հասկանում` ի՞նչ քաղաքականություն է դա:
«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան
«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան
«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան
«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան

    
     ԷՍՔԱՆ ՏԱՐՎԱ ԴԵՐԱՍԱՆ ԵՆՔ, ՄԻ ԲՈՒՏԿԱ ՉՈՒՆԵՑԱՆՔ. ԱՄԵՆ ՍԱՆՏԻՄԵՏՐԻ ՎՐԱ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ...
    
    
Իհարկե, Երևանը չունի իր նախկին տեսքը, միատոն է: Ժամանակները երևի փոխվել են, օրինակ` ես Հյուսիսային պողոտային չեմ կարողանում նայել: Եթե կարողանայի ինչ-որ բան փոխել, այնպես կանեի, որ քաղաքապետարանը թույլ չտար ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ շենք կառուցել: Աստված չանի, եթե հանկարծ երկրաշարժ լինի, պատկերացնո՞ւմ եք, դոմինոյի քարերի նման հերթով կթափվի: Չի կարելի, մի փոքրիկ տարածք ես տեսնում` արդեն փակած, պատնեշած, և այդտեղ ինչ-որ բան է կառուցվում, ի՞նչ է կառուցվում չգիտենք, ո՞վ է թույլ տալիս, ի՞նչ փողերով է դա կառուցվում... ոչ ոք չի հարցնում: Ո՞ւմ անձնականն է դա, որտեղի՞ց... այսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք, որ կարողանանք դրանով օրվա ֆինանսական հարցերը լուծել: Խայտառակություն է: Ոչ թե նախանձում եմ, բնավ, բայց դրանով է քաղաքը փոխվում: Դրսում շատ եմ եղել, տեսնում ես ահռելի տարածք, դիմացը հյուրանոց, նայում ես, կողքերը մի հատ կրպակ չկա, դա ճեմելու համար է, ոչ թե ուտելու, ինչպես մեր մոտ է: Ամեն սանտիմետրը գրավել չի կարելի...
«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան
«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան

    
     ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄՆ Է, ԻՄ ԴԵՐԵՐԸ...
    
    
Իմ քաղաքականությունը բեմն է, իմ դերերն են: Մտավորականներին մեղադրում են, թե լռում են: Լավ օրից չի, որ լռում են, որովհետև խոսացողին լսող է պետք: Ես չեմ տեսնում, որ արվեստագետի խոսքը հասնում է իր նպատակին: Դա է պատճառը, որ արվեստագետները հաճախ լռում են: Մեկ-երկու հոգի խոսեցին, ի՞նչ է փոխվելու: Հրամաններ, օրենքներ, որոշումներ. բոլորը գալիս են վերևից: Ես որ բան ասեմ, կամ դեմ լինեմ, ո՞վ է հաշվի առնելու:
     Մենք միջին խավ չունենք փաստորեն, մեզ մոտ ծայրահեղություն է` հարուստներ ու աղքատներ: Չեմ ասում թող հավասարություն լիներ, գիտեմ, որ անհնար է, բայց գոնե կյանքը կյանքի նմանվեր, որ մարդիկ մի կտոր հացի պակաս չունենային: Իսկ այսօր շատ են նման մարդիկ, այն էլ` այս լեն ու բոլ աշխարհում...
«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան
«Էսքան տարվա դերասան ենք, մի բուտկա չունեցանք. ամեն սանտիմետրի վրա բարձրահարկ են կառուցում». Գուժ Մանուկյան

    
     Հեղ.՝ Անի Մնացականյան

10921 | 1
Facebook