Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Արթուր Վարդանյանը երկու միլիոնի զինվորական պարագաներ է գնել». զինված խմբի գործով վկա

15:10, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
«Արթուր Վարդանյանը երկու միլիոնի զինվորական պարագաներ է գնել». զինված խմբի գործով վկա

2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստի ընթացքում այսօր ցուցմունք է տվել վկա «Զինվոր» խանութի տնօրեն Արմեն Մովսիսյանը, ով տեղեկացրել է, որ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը պարբերաբար իր խանութից զինվորական պարագաներ է գնել:
     «Արթուր Վարդանյանը գնել է զինվորական տարբեր աքսեսուարներ` արմնկակալ, գոտի, գլխարկ, դիմակ: Մարտական բաճկոն էլ է գնել: Քանի որ շատ բաներ էր գնում, հետաքրքրվել եմ, թե ինչի համար է: Արթուրն ասել է՝ ֆիլմի նկարահանման: Ֆիլմի անունով չեմ հետաքրքրվել, բայց ինչ-որ հայրենասիրական ֆիլմ էր»,- մանրամասնել է վկան` հավելելով, որ մոտ երկու միլիոնի զինվորական պարագաներ է գնել:
     Արմեն Մովսիսյանը տեղեկացրել է, որ Արթուր Վարդանյանը իր խանութ է եկել ամբաստանյալ Նելի Մինասյանի հետ:
     Դատախազի ճշտող հարցին, թե Արթուր Վարդանյանը զրահապատ բաճկո՞ն գնել է, վկան արձագանքել է, որ իրենց խանութում զրահապատ բաճկոններ չեն վաճառվում: Արմեն Մովսիսյանի փոխանցմամբ՝ Արթուր Վարդանյանի գնած համազգեստները դրված են եղել ազատ վաճառքի:

1917 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am