Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցազրույցներ

«Այնքան է հնացել «Նաիրիտ»-ը, որ վերագործարկումը, կարծում եմ, ռեալ չէ». Արշակ Սադոյան

16:10, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
«Այնքան է հնացել «Նաիրիտ»-ը, որ վերագործարկումը, կարծում եմ, ռեալ չէ». Արշակ Սադոյան

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով նաիրիտցիների խնդրին, գործարանի վերագործարկմանն ուղղված նրանց պայքարին, կարծիք հայտնեց, որ պահանջը մեծ է, իսկ այն լուծելու նրանց ջանքերն` ապարդյուն:
     «Ամեն շաբաթ նրանք հավաքվում են կառավարության առջև: Ես կարծում եմ, որ որևէ լուրջ հաջողության չեն հասնի: Անընդհատ գնալ, պահանջել` «Նաիրիտ»-ը վերագործարկել, հո պահանջելով չի՞: Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի վերագործարկմանը, կարծում եմ, գործնականում, արդեն ռեալ չի, և նույնիսկ այս կառուցվածքով արդեն անիմաստ է, որովհետև այնքան է հնացել «Նաիրիտ»-ը, որ այն վերագործարկելու համար հարկավոր է ավելի շատ ներդրում, քան թե կպահանջի փոքր գործարանի կառուցումը: Այդ տեսակետից շատ կասկածում եմ, որ այն կվերագործարկվի: Թեպետ ես քիմիկ չեմ մանագիտությամբ, բայց ընդհանուր առմամբ հայտնում եմ իմ տպավորությունը»,- ասաց նա:
     Դիտարկմանը՝ մի՞թե պայքարելը վատ է, չէ՞ որ պայքարելով են շատ հաճախ արդյունքի հասնում, Ա. Սադոյանն ասաց. «Պայքարում են, որովհետև, երևի, ուզում են իրենց չտված գումարները ստանալ: Ինչ մնում է նրան, որ պայքարում են գործարանը վերագործարկելու համար, ապա, կարծում եմ, շատերը նույնիսկ չեն էլ պատկերացնում դա ինչ բան է: Գործարանը 30-40-ական թթ-ին էր ստեղծվել և այս տարիների ընթացքում բավականին հնացած է: Ճիշտ է, այնտեղ նոր կառույցներ կան, բայց, կարծում եմ, հիմքից պետք է նմանատիպ կառույց ստեղծվի, մինչդեռ շատ կասկածում եմ, որ պետությունն իր այսօրվա հնարավորություններով կարող է նման բան անել»,- մեկնաբանեց Սադոյանը:

1267 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Anti jhud
Anti jhud 16:37, 15.09.2017
Duq gnatseq hhki paravits el hartsazryuts verdzreq
Ay hhki ***er