Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«6%-ն էլ շատ է այս Կառավարության համար». Արշակ Սադոյանը՝ Կառավարության ներկայացրած հաշվետվության մասին

14:05, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
«6%-ն էլ շատ է այս Կառավարության համար». Արշակ Սադոյանը՝ Կառավարության ներկայացրած հաշվետվության մասին

«Հերթական անգամ, ընդունված կարգով, արդյունքներ ներկայացվեցին: Չգիտեմ` որքանով է դա համապատասխանում իրականությանը, որքանով` ոչ: Ցավալին այն է, որ իմ 17 տարվա պատգամավորական գործունեությամբ պայմանավորված և հիմա էլ, թեկուզ հանրային խորհրդի անդամ լինելով, կարող եմ ասել մի բան` դա հերթական հաշվետվություն է և որևիցե դերակատարություն ո´չ կունենա, ո´չ լուրջ քննարկման կարող է ենթարկվել, ո´չ էլ որևիցե բացասական կամ դրական կարծիք ստեղծել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ կառավարության ներկայացրած հաշվետվությանը, կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
     Հարցին` պետական բյուջեի եկամուտների 6% աճն արդյոք կանխատեսելի՞ էր, թե ավելի բարձր ցուցանիշի էր սպասում, պատասխանեց. «Դրանից ավել չէի սպասում, բայց6 %-ն էլ շատ է այս Կառավարության համար (ծիծաղում է-խմբ.), երևի, կարծում եմ, եղանակն էլ նպաստեց, որ այդքան արձանագրեցին` գյուղատնտեսություն, բերքահավաք և այլն: Պետք է 6%-էլ լիներ... Հաշվի առնելով, թե որքան էինք հետ գնացել, այդ 6 %-ը որևէ լուրջ առաջընթացի տպավորություն չի էլ թողնում»:
     Ա. Սադոյանի խոսքով` ամենակարևոր` ներդրումների ոլորտում, ոչ մի առաջընթաց չի արձանագրվել, իսկ ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրներն առաջացան` կապված Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով: «Բնական է, Ռուսատանից ներմուծումը պատժամիջոցների առկայության դեպքում, պետք է սահմանափակվեր: Նույն էլ արտահանման դեպքում եղավ. բնական է` Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքները պետք է ավելանային, բայց արմատական բեկում ես չեմ տեսնում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

3935 | 3
Facebook