Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեան բալիստիկ հրթիռների արձակմամբ պատասխանել է Հյուսիսային Կորեայի սադրանքներին

11:40, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Հարավային Կորեան բալիստիկ հրթիռների արձակմամբ պատասխանել է Հյուսիսային Կորեայի սադրանքներին

Հարավային Կորեայի զինվորականները 2 բալիստիկ հրթիռ են արձակվել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի հերթական փորձարկումների: Հրթիռներից մեկը՝ «Հյոնմա-2»-ն, անցել է 250 կմ և խոցել Ճապոնական ծովից 250 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը: Երկրորդ հարավկորեական հրթիռի արձակումն անհաջող է եղել, այն թռիչքից անմիջապես հետո ընկել է ծովը: Զինվորականները վերլուծում են ձախողման պատճառները:
     Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ պատասխան արձակումներն իրականացվել են այն պահին, երբ հյուսիսկորեական հրթիռներն արդեն թռիչքի մեջ են գտնվել:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնիայի ուղղությամբ հերթական հրթիռի արձակման մասին: Հրթիռը ճապոնական Հոկայդո կղզու վրայով անցել է մոտ 3700 կմ:
     Հավելենք նաև, որ Հարավային Կորեայի նախագահն սպառնացել է ոչնչացնել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը:

7992 | 0
Facebook