Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

8 զինծառայողի զոհվելու վերաբերյալ լուրերն Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն են. Արցախի ՊԲ

10:50, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
8 զինծառայողի զոհվելու վերաբերյալ լուրերն Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն են. Արցախի ՊԲ

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում, մասնավորապես haqqin.az կայքում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորն ընկնելու հետևանքով մահացել են 8 և վիրավորվել 4 զինծառայողներ, ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է:
     Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերին բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել: Կոչ ենք անում հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդի տեղեկատվական ծուղակը և բանակի մասին տեղեկատվություն տարածելիս օգտվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններից: Ավելացնենք նաև, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և աչալրջորեն կատարել իրենց մարտական խնդիրը:
    
     ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

3769 | 0
Facebook