Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

2018-ի վարչապետի հարցն արդեն լուծված է՝ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել. «Իրատես»

09:55, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
2018-ի վարչապետի հարցն արդեն լուծված է՝ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. ««2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է՝ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: ՀՀԿ վերնախավին այս ակնարկը հասել է իշխանության ամենաբարձր օղակից:
     Սակայն այս մասին նախագահականը չի շտապում հայտարարել, որովհետև ուզում են հասկանալ, թե այս ընթացքում ով ինչպես է իրեն դրսևորելու: Այսինքն` «Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան» երկընտրանքում ով ինչպես կկողմնորոշվի:
     Սա նաև հետաքրքիր ստուգատես է լինելու շատերի համար, թե ով ինչ չափով է պատրաստ Սերժ Սարգսյանին հաճոյանալու: Իսկ Կարեն Կարապետյանն էլ շատ հեշտ կարող է հասկանալ, թե ովքեր են իր «չարակամները»:
     Գաղտնիք չէ, սակայն, որ երբեմն բավական անակնկալ նշանակումներ են լինում կառավարման օղակներում: Հնարավո՞ր է, որ վերջին պահին այս որոշումը փոխվի. այս հարցին մեր աղբյուրը կտրուկ պատասխանեց, որ սա այդ դեպքը չէ, վճռական որոշումն արդեն կայացվել է»,- գրում է թերթը:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

3192 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 10:27, 15.09.2017
աստված չանի սերժիկը լինի վարչապետ, հայաստանի տնտեսությունը վերջնականապես կկործանվի... չնյած գրեթե կործանվել է.. համենայն դեպս սերժի վարչապետ լինելը կլինի թյուրիմածություն, ինչպես որ անօրինական նախագահի պաշտոնում է թյուրիմածություն..
Anti jhud
Anti jhud 15:54, 15.09.2017
Ba es el es ei asum ....Arden vets tari
Jhudner@ shutov irar mer en shinelu
Irents hetuyq@ prkelu hamar