Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին առաջարկել է վաճառել ԱՄՆ-ում փակված դիվանագիտական սեփականության օբյեկտները

18:35, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին առաջարկել է վաճառել ԱՄՆ-ում փակված դիվանագիտական սեփականության օբյեկտները

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին առաջարկել է, որ Ռուսաստանը վաճառի ամերիկյան կողմից փակված դիվանագիտական սեփականության օբյեկտները: Այս մասին գրում է Kommersant պարբերականը:
     Պարբերականը հաշվարկել է, որ շուկայական գնահատականներով Ռուսաստանը կարող էր միայն Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսության շենքերը գնելու համար 50 միլիոն դոլար ստանալ: Այնուամենայնիվ, Մոսկվային այդ առաջարկը չի գոհացրել, և Ռուսաստանը որոշել է հայտ ներկայացնել ԱՄՆ-ի իշխանություններին՝ կապված դիվանագիտական սեփականության օբյեկտները փակելու հետ:

5372 | 0
Facebook