Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Արևի վրա բռնկումներն օնկոլոգիական հիվանդությունների աճի են հանգեցնում. գիտնականներ

00:10, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Արևի վրա բռնկումներն օնկոլոգիական հիվանդությունների աճի են հանգեցնում. գիտնականներ
     Սեպտեմբերի 7-ին միանգամից 2 հզոր բռնկում տեղի ունեցավ արևի վրա: Գիտնականների կարծիքով՝ արևային գերակտիվության ժամանակահատվածում ճառագայթման մակարդակը կարող է օնկոլոգիական հիվանդությունների աճի հանգեցնել: Վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին: Նման ակտիվության պատճառ դարձավ արևային բծերի ամենախոշոր երկու խմբերի միաձուլումը: Հաղորդվել է նավիգացիոն համակարգերում խափանումների մասին: Այդ կապակցությամբ ՆԱՍԱ-ի գիտնականները մտահոգություն են հայտնել, քանի որ հնարավոր են խափանումներ արբանյակների աշխատանքում, որոնք այսօր հետևում են «Իրմա» փոթորկին: Ենթադրվում է, որ արևի ճառագայթների նման ազդեցությունը խափանումներ կհանգեցնի նաև տիեզերական ապարատներում: Մեգապայթյունի արդյունքում տիեզերք կարող է արտանետվել տրիլիոն մեգատոնա էներգիա, իսկ նման քանակությունը Երկրի ժամանակակից ողջ էներգիան կարող է արտանետել միլիոն տարվա ընթացքում:
3422 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am