Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի ընդդիմությունը նախագահական արտահերթ ընտրություններ է պահանջում

15:30, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Ուկրաինայի ընդդիմությունը նախագահական արտահերթ ընտրություններ է պահանջում

Ուկրաինայի ընդդիմադիր ուժերը բանակցություններ են վարում՝ նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով: Այս մասին հայտարարել է «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն:
     Աշնանից Ուկրաինայում փաստացիորեն մեկնարկում է նախընտրական ոչ պաշտոնական քարոզարշավը: Քաղաքական գործիչները նախ կպատրաստվեն նախագահական, այնուհետև՝ խորհրդարանական ընտրություններին, որոնք կանցկացվեն 2019-ին: Ուկրաինայի քաղաքական տարբեր ուժեր պարբերաբար պահանջում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել՝ կարծելով, որ Գերագույն ռադան գործում է ոչ արդյունավետ: Որոշ ընդդիմադիրներ պահաջում են նաև նախագահ Պորոշենկոյի հրաժարականը:

Նախագահ Պորոշենկոն, սակայն, բազմիցս հայտարարել է, որ դեմ է արտահերթ ընտրություններին, քանի որ դրանք կարգելակեն բարեփոխումների ընթացքն ու անկայուն իրավիճակ կստեղծեն երկրում:
     Յուլյա Տիմոշենկոն իր հերթին հայտարարել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ Պորոշենկոն և իր հանցախումբը ոչ մի օր ավել չմնան իշխանության ղեկին:

5285 | 0
Facebook