Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ՄԻԵԴ-ում դատի է տվել Ադրբեջանին

15:20, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ՄԻԵԴ-ում դատի է տվել Ադրբեջանին

«Ազատ Եվրոպա/Ազատություն» (RFE/RL) ռադիոկայանը հայտնել է, որ դեռևս հունիսին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի իշխանությունների մեղադրանքների պատճառով: Ինչպես նշում է ռադիոկայանը՝ ադրբեջանական իշխանությունները մոտ 3 տարի խոչընդոտում են այդ երկրում լրագրողական աշխատանքին: «Մենք չկարողացանք Ադրբեջանի դատական համակարգի միջոցով հասնել այդ մեղադրանքների չեղարկմանը: Մեղադրանքներն անհիմն են, և քանի որ Ադրբեջանը գտնվում է ՄԻԵԴ-ի իրավասության տակ, մենք որոշեցինք այդտեղ տանել մեր գործը»,- ասել է ռադիոկայանի տնօրեն Թոմաս Քենթը:
     Քենթի խոսքով՝ հետաքննությունը մինչ այժմ ռադիոկայանի կողմից խախտումների որևէ ապացույց չի ներկայացրել, սակայն թույլ չի տալիս աշխատել Բաքվի բյուրոյին և սպառնալից մթնոլորտ է ստեղծել ռադիոյի լրագրողների համար: Ադրբեջանի իշխանությունները 2014թ. դեկտեմբերին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի դեմ մեղադրանքներից հետո ստիպված փակել էին Բաքվի բյուրոն:

8564 | 0
Facebook