Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրավապահ մարմիններին պետք է ցրել և լրիվ նոր կազմ հավաքել, ինչպես դա արեց Սաակաշվիլին». Կարեն Քոչարյանն՝ այսօրվա կրակոցների մասին

14:40, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
«Իրավապահ մարմիններին պետք է ցրել և լրիվ նոր կազմ հավաքել, ինչպես դա արեց Սաակաշվիլին». Կարեն Քոչարյանն՝ այսօրվա կրակոցների մասին

Քիչ առաջ Երևանի կենտրոնում` կառավարության, ՀՀԿ և ՀՅԴ գրասենյակների մոտակայքում հնչել են կրակոցներ, որի հետևանքով կան զոհ և վիրավորներ: Մեկ անգամ արդեն գրել էի, չեմ զլանա գրել երկրորդ անգամ: Ուրեմն ես չեմ հավատում, որ մեր իրավապահ մարմինները ընդամենը մեկ օրում (կամ մեկ շաբաթում, դա էական չէ) չեն կարող հավաքել հանրապետությունում առկա անօրինական զենքերը, կամ անասունների ձեռքերում հայտնված օրինական զենքերը և կրիմինալ մեծ ու փոքր տարրերին չեզոքացնեն: Եթե 90-ականների սկզբին` պատերազմի և փաստացի անարխիայի պայմաններում Վանո Սիրադեղյանին դա հաջողվեց անել, ապա 21-րդ դարի պայմաններում դա անելը մեկից մեկ է: Երկու պատճառ կա դա չանելու` կամ չեն կարողանում, կամ չեն ուզում: Երկու դեպքում էլ իրավապահ մարմինները պետք է ցրել և լրիվ նոր կազմ հավաքել, ինչպես դա արեց Սահակաշվիլին:

7355 | 1
Facebook