Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխություն՝ Արշակունյաց-Բագրատունյաց շրջանաձև խաչմերուկում

19:10, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխություն՝ Արշակունյաց-Բագրատունյաց շրջանաձև խաչմերուկում

Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 15-ից նշված խաչմերուկի մուտքի և ելքի հատվածներում լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:
     Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում և հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:
     Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
    
     ՀՀ ճանապարհային ոստիկանություն

14150 | 0
Facebook