Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Նայեք, որպեսզի նկարչություն չլինի». վարչապետը՝ Լոքյանին

12:40, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
«Նայեք, որպեսզի նկարչություն չլինի». վարչապետը՝ Լոքյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարին հիշեցրել է, որ մայիսին հանձնարարել էր կազմել այն գյուղացիների ցանկը, ովքեր դեռևս պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքեր ունեն, իսկ այդ ցանկը դեռևս չի ստացել; Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ իրենք դիմել են Տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և մարզպետարաններ, որպեսզի հասցեատերերերի ցուցակներ ստանան, սակայն դեռ չեն ստացել: Կարեն Կարապետյանը մարզպետներին հորդորել է մեկ ամսվա ընթացքում կազմել պարտապանների վերջնական ցուցակները և ներկայացնել տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն, որպեսզի մեկ ամսվա ընթացքում ամփոփեն: Վարչապետը տարածքային կառավարման ու զարգացման նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք պրակտիկայի մեջ դեպքեր են եղե՞լ, որ «ֆիկտիվ» հասցեատերեր են եղել: Նախարար Դավիթ Լոքյանը պատասխանել է. «Կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել այդ սերմերն ու պարարտանյութերը»: Վարչապետն էլ հակադարձել է. «Գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը: Եվ նայեք, որպեսզի նկարչություն չլինի»:

1443 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am