Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչպես օգնել ՌԴ մուտքի արգելքի տակ հայտնված ՀՀ քաղաքացիներին». պարզաբանում է Գագիկ Եգանյանը

12:00, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
«Ինչպես օգնել ՌԴ մուտքի արգելքի տակ հայտնված ՀՀ քաղաքացիներին». պարզաբանում է Գագիկ Եգանյանը
     2013-ի ապրիլին Բրյուսելում ստորագվել է ՀՀ և ԵՄ միջև առանց թույլատվության բնակվող անձանց վերադարձի մասին համաձայնագիրը: ԱԺ-ում քննարկվող համաձայանգիրն, ինչպես նշեց Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, վերաբերում է այն անձանց, ովքեր կողմերի տարածքում մուտք են գործել կամ բնակվում են միգրացիոն օրենքի պահանջները խախտելով, հանդիսանում են ոչ կանոնավոր միգրանտներ, նրանց քաղաքացիության, վերադարձի երկիր կազմակերպելու հարցերին: «11 երկրների հետ սկսել ենք այս գործընթացը: Ֆրանսիայինն արդեն իսկ ստորագրվել է: Սահմանվում են տեղափոխության սահմանակետերը, իրավասու մարմինների անունները, կոնտակտային տվյալները և այլն»,- ասաց նա:
     «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցը փաստաթղթի հետ կապ չուներ, բայց օգտվելով հնարավորությունից, հարց ուղղեց Գ. Եգանյանին. «Ուզում եմ հարցնել ՌԴ-ից դեպորտի ենթարկված ՀՀ քաղաքացիների մասին: Ի՞նչ մասշտաբի խնդրի հետ գործ ունենք: Ինչքանո՞վ է պրոցեսը համապատասխանում ԵԱՏՄ շրջանակներում գործող իրավակարգավորումներին: Ինչպե՞ս կարող ենք էդ մարդկանց օգնել: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր երկար ժամանակ ՌԴ-ում բնակվում են, գալիս ՀՀ, ընտանիքները թողնելով էնտեղ, հետ գնալիս պարզվում է՝ ճանապարհը ՌԴ փակ է»:
     Հիմնական զեկուցողն ասաց, որ խոսքը մուտքի արգելանքի մասին է, որովհետև դեպորտն այլ գործընթաց է: «ՌԴ-ն բավականին պատժամիջոցներ է սահմանել, որը գործում է, երբ անձը դուրս է գալիս ՌԴ տարածքից: Ինչպես օգնել: Մեխանիզմ կա, որով այդ մարդիկ դիմում են մեզ ու մենք միջնորդագրով դիմում ենք Միգրացիոն դաշնային ծառայությանը՝ խնդրելով պատժամիջոցները մեղմել կամ վերացնել: Մինչև հիմա 15 հազարի հասնող տվյալներ ենք ուղարկել: 6 հազար անձանց դեպքում խնդրանքը բավարարվել է: Կոչ եմ անում այդպիսի մարդկանց ուղղորդել մեր ծառայություն, գործընթացը տևում է 1-2 ամիս»,- ասաց Եգանյանը:
     «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն, այնուամենայնիվ, նվաստացուցիչ որակեց այն, որ ամեն քաղաքացու համար Միգրացիոն գործակալությունը պետք է խնդրի: «Հարկավոր է ավելի օրինական ճանապարհով լուծել խնդիրը. ՄԻԵԴ-ը ճիշտ հարթակ է հարցը բարձրացնելու համար»,- ասաց նա:
3325 | 1
Facebook