Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել ձմռանը շինարարություն իրականացնող հյուսիսային երկրների փորձը

11:45, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել ձմռանը շինարարություն իրականացնող հյուսիսային երկրների փորձը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով ըստ եղանակային պայմանների շինարարական աշխատանքների կազմակերպմանն՝ ասաց, որ իրենք հանդիպել են շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ, որոնք ասում են` ձմեռը թույլտվություն չեն տրամադրում շինարարություն իրականացնելու: «Շինարարական կազմակերպությունների ղեկավարներն ասում են, որ գործը կուտակվում է ու ընդհանրապես, մենք ունենք ստերիոտիպ, որ ձմեռը շինաշխատանք անել չի կարելի: Հյուսիսային երկրները ո՞նց են անում, էդ փորձն ուսումնասիրում եք, որպեսզի շինարարության տեմպը չգցենք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարելով 40-օրյա ժամկետում մշակել ու հաստատել շինարարական աշխատանքներն ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների ու պայմանների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ: ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին էլ հանձնարարեց ուսումնասիրել ու ըստ անհրաժեշտության ներկայացնել իրավական ակտի նախագիծ` շինարարական աշխատանքների կատարման ժամանակ ՏԻՄ-երի կողմից համապատասխան թույլտվությունների տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և գործնականում բացառապես եղանակային պայմաննրից ելնելով մերժման դեպքերը բացառելու նպատակով:

847 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am