Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ունենք միայն տոնածառի պուճուր խաղալիքներ». Փաշինյանը՝ ժողովրդավարության մասին

11:30, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
«Ունենք միայն տոնածառի պուճուր խաղալիքներ». Փաշինյանը՝ ժողովրդավարության մասին
     Խորհրդարանում քննարկվում է «ՀՀ կառավարության ու Բրազիլիայի կառավարության միջև տեխնիկական համագործակցության համաձայնագիրը վավարեցնելու մասին» նախագիծը: Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի, համաձայնագրի նպատակն է կողմերի միջև նախանշված գերակա ոլորտներում տեխնիկական համագործակցության խթանումը. նյութատեխնիկական շարժը ենթակա է հարկազատման:
     Հարակից զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ հանձնաժողովի նիստում ինքը դեմ է քվեարկել նախագծին: Աժ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց. «Ժողովրդավարության դասական օրինակ է, երբ հանձնաժողովը մեկ դեմ ձայնով ընդունել է դրական որոշում, բայց տրվել է հնարավորություն այն անձին, որը դեմ է եղել, ներկայացնել հանձնաժողովի որոշումը»:
     Մինչ նախագծի վերաբերյալ հարց հնչեցնելը՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ԱԺ նախագահի այդ հայտարարությանը. «ՀՀ անկախության ողջ պատմության մեջ բոլոր ընտրություններում հաղթել է գործող իշխանությունը, սա ամենակարևոր լակմուսն է ՀՀ-ն որպես ժողովրդավար երկիր գնահատելու համար. պուճուր աքսեսուարիկներ ունենք, տոնածառի խաղալիքներ, սենց կախենք, ցույց տանք՝ տեսեք, բայց էությունը չի փոխվում»:
     Վերջինը հարակից զեկուցող Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ ինչու է նա դեմ քվեարկել այս նախագծին: «Ընդունման անհրաժեշտությունը բացակայում էր հիմնավորման մեջ: 100-ավոր միջազգային պայմանագրեր ունենք նման, որ որևէ հետևանք չենք ունեցել: Կան դրական օրինակներ, բայց կոնտրաստը ցցուն է»,- ասաց Զեյնալյանը:
890 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am