Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Աշտարակում ուսուցիչները պատրաստվում են գործադուլի

20:05, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Աշտարակում ուսուցիչները պատրաստվում են գործադուլի

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմը հանդես է եկել պատասխանատու կառույցներին ուղղված բաց նամակով, որում նշում են` «եթե դպրոցի նորոգման հարցը չլուծվի` ստիպված կլինեն անժամկետ գործադուլ սկսել»:
     «Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար, մինչդեռ այսօր դպրոցում կրթություն է ստանում 601 աշակերտ: Այդ պատճառով դպրոցը չունի գրադարան, ինֆորմատիկայի, շախմատի և տեխնոլոգիայի դասասենյակներ, բուֆետ, դահլիճ և մարզադահլիճ, բավարար քանակով սանհանգույցներ: Նույն պատճառով կիսվող դասաժամերը չեն կիսվում: 2016-2017 ուսումնական տարում տեղ չլինելու պատճառով օրենքի խախտմամբ ունեցել ենք երկու առաջին դասարան` 37-ական աշակերտով: Այս տարի վիճակը էլ ավելի է սրվել, քանի որ ունեցել ենք 56 շրջանավարտ և 76 առաջին դասարանցիներ (38 հոգանոց գերհագեցած 2 դասարան): Բանն այն է, որ հիմնական դպրոցի 600 աշակերտներ տեղավորվում ենք մեկ եռահարկ մասնաշենքում, մինչդեռ դպրոցի տարածքում կա ևս մեկ մասնաշենք, որը հնարավոր է չէ օգտագործել դասապրոցեսի համար լիովին անբարեկարգ լինելու պատճառով: Դրա նորոգման հարցն էլ բազմիցս բարձրացվել է, տրվել են խոստումներ, բայց գործողություններ` չկան: Խնդրին տեղյակ են բոլոր պատկան մարմինները, բայց նրանց անգործության պատճառով տարիներ շարունակ երեխաները զրկված են կրթություն ստանալու բավարար պայմաններից:
     Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և ծնողական համայնքը հայտարարում են, որ դպրոցը պետք է անհապաղ հիմնանորոգել: Դրա հետ մեկտեղ առաջարկում է ժամանակավոր միջանկյալ լուծում` ծայրահեղ վիճակը մեղմելու նպատակով: Դպրոցից 500 մ հեռավորության վրա գտնվում է Ն. Սիսակյանի անվան ավագ դպրոցը, որը նախատեսված է 1500 աշակերտի համար, բայց ներկայումս սովորում է280 աշակերտ: Մենք առաջարկում ենք տարրական դպրոցը` 293 աշակերտով, ժամանակավորապես տեղափոխել ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը, մինչև դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտը: Այս միջանկյալ լուծումը համընկնում է ՀՀ կառավարության և ԿԳՆ ռազմավարությանը: 2017 թվականի մայիսի 4-ին դպրոցի մանկավարժներն իրականացրել են մեկօրյա նախազգուշական գործադուլ, որից հետո պատկան մարմինների կողմից որևէ գործնական քայլ չի արվել:
     Տասն օրվա ընթացքում հարցին խելամիտ լուծում չտալու դեպքում Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և ծնողական համայնքը ստիպված են գնալ անժամկետ գործադուլի»,- հայտարարում են Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական անձնակազմը:

2897 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am