Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում 60 ուղևորով լի նավակ է շրջվել. կա առնվազն 15 զոհ

10:45, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Հնդկաստանում 60 ուղևորով լի նավակ է շրջվել. կա առնվազն 15 զոհ

Առնվազն 15 մարդ է զոհվել Հնդկաստանում Յամունա գետում նավակի շրջման հետևանքով, փոխանցում է ANI գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Ութթար Փրադեշ նահանգի Բահփաթ շրջանում: Յամունա գետով է նանցնում Ութթար Փրադեշ և Հարյանա նահանգների միջև սահմանը, որտեղ էլ մեկնում էին ուղևորները: Գործակալության տեղեկություններով՝ դեպքի ժամանակ նավակում 60 ուղևոր է եղել, զոհվել է 15 մարդ: 12 ուղևորին հաջողվել է փրկվել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

5583 | 1
Facebook