Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի

10:15, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի
     Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել են Վաղարշապատ քաղաքի Շահումյան 44 շենքի 3-րդ բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը, հատակին ընկած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 51-ամյա Ժիրայր Սարիբեկյանի դին։ Բնակարանում զննություն կատարելով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բենզինանման հեղուկով և 2 սպիտականման զանգվածով լցված պլաստմասե տարաներ, 3 հատ լուցկու տուփեր և 3 հատ ներարկիչներ, «Սոլպադեին» և «Մետամիզոլ Նատրիա» տեսակի դեղահաբերի թվով 10 դատարկ տուփեր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
1990 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am