Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի սկանդալային գրառումների ժամանակացույցը. «ՀԺ»

09:40, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի սկանդալային գրառումների ժամանակացույցը. «ՀԺ»

«Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի սկանդալային գրառումները ի հայտ են գալիս ամեն անգամ, երբ ֆեյսբուքյան հանրությունը դաժան քննադատության է ենթարկում իշխանության մի որևէ գործողություն:

Լեզվի մասին Բագրատյանի գրառումը Խոսրովի անտառի հրդեհի օրերին էր: Իսկ թե ինչ թափով էր ֆեյսբուքյան հանրությունը քննադատում իշխանությանը հրդեհը մարելուն անպատրաստ լինելու համար, ավելորդ է հիշեցնել:

Այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Թումանյանի տուն-թանգարանում ստալինյան ռեպրեսիաների մասին հայտնի ցուցահանդեսի արգելումը: Ֆեյսբուքում կրկին քննադատության մեծ ալիք էր, հիմնական գնահատականն էլ՝ այն, որ Հայաստանի գործող իշխանությունը բոլշևիկների արժանի ժառանգն է, եթե 37 թվականի մեթոդներով այդ նույն մեթոդները մերկացնող ցուցահանդես է փակում: Բանն այն է, որ Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պատմում է, որ իրեն զանգահարել է ԱԱԾ ոմն գնդապետ կամ փոխգնդապետ, սպառնացել է, շանտաժ արել, որից հետո նաև մշակույթի նախարարությունն է հրահանգել ցուցահանդեսը փակել:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու է փակվել ցուցահանդեսը:

Մշակույթի փոխնախարարը երեկ ասաց, որ այն քաղաքական էր, դրա համար է փակվել: Այսօր ԱԺ ամբիոնից Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խնդիրը վարչարարական հարաբերությունների մեջ է եղել, հնարավոր է՝ ՊՈԱԿ-ը չի պահպանել վերադասի սահմանած կարգը:

Ֆեյսբուքյան հանրության ուշադրությունից, սակայն, այս զարգացումներն արդեն վրիպեցին: Ուշադրության կենտրոնում այժմ Բագրատյանը, Շարմազանովն ու սպորտի փոխնախարարն են:

Հրանտ Բագրատյանը խոստացել է հայ կնոջ և ընտանիքի դերին նույնպես անդրադառնալ ֆեյսբուքյան գրառման միջոցով: Չենք կասկածում, որ գրառումը նույնքան սկանդալային կլինի: Եվ այնուամենայնիվ արժե, որ նախկին վարչապետը հատուկ ընտրի գրառման ժամանակահատվածը: Շատ են լինում օրեր, երբ ֆեյսբուքյան հանրությունը ահռելի ձանձրույթ է ապրում, իսկ հասարակական-քաղաքական կյանքում ոչ մի հիշարժան իրադարձություն չի կատարվում: Կարճ ասած՝ գաղջ օրեր: Այսպիսի օրերին իր ֆունդամենտալ գրառումներով հանդես գալով՝ Հրանտ Բագրատյանը էապես կբարձրացնի դրանց էֆեկտիվությունը՝ ոչ այդ գրառումները կխանգարեն այլ թեմաներին, ոչ էլ այլ թեմաները կխանգարեն իր բարձրացրած հարցերի ամենայն խորքային և լայնածավալ ուսումնասիրմանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
3678 | 3
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am