Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ավագանու՝ «Ծիտ» մականունով անդամը 2007 թվականին դատապարտվել է. «ՀԺ»

09:30, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Ավագանու՝ «Ծիտ» մականունով անդամը 2007 թվականին դատապարտվել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի ավագանու երեկվա նիստի ժամանակ իր ոչ պարկեշտ վարքով աչքի ընկած, ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Սահակյանը ոչ միայն հետախուզվել է գումարների յուրացման աղմկահարույց գործով, այլ նաեւ դատապարտվել:
     Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը 2007 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է ՀՀ «Քրեական օրենսգրքի» 38-308 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար: Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մաս սահմանում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
     Արմեն Սահակյանը ևս 11 այլ անձի մասնակցությամբ իրականացրել է մոտ 1.5 միլիարդ դրամի յուրացում:
     Արմեն Սահակյանը դատապարտվելու ժամանակահատվածը նրա պաշտոնական կենսագրությունում, բնականաբար, չէր կարող լինել: Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված կենսագրականում Արմեն Սահակյանի գործունեության 2006-2008 թվականների ժամանակահատվածը դատարկ է: 1996-2000թթ. նա եղել է «Լևոն Աբրահամյան» ՍՊԸ-ի ավագ տնտեսագետը, իսկ 2000-2006թթ.` նույն ՍՊԸ-ի տնօրեն, իսկ 2008 թվականից եղել է 2008թ. փետրվարից մինչև 2008թ. հուլիս ամիսը եղել է տնօրենի օգնական «ՀայՌուսգազարդ»-ում»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

3135 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am