Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Երվանդ Քոչարի թանգարանում ցուցադրվել է վերջերս բացահայտված աշխատանքներից

01:35, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Երվանդ Քոչարի թանգարանում ցուցադրվել է վերջերս բացահայտված աշխատանքներից
     Երվանդ Քոչարի թանգարանում ցուցադրվել են վարպետի վերջերս «վերաբացահայտված» աշխատանքներից մեկը. Մովսես Մովսիսյանի՝ թաշկինակի վրա արված դիմանկարն է: Քոչարն այն նկարել է բանտում, 1942 թվականին: Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը պատմեց, որ Մովսես Մովսիսյանը, որը ձերբակալվել էր միայն այն բանի համար, որ նման էր ֆիդայու, Քոչարի հետ նույն բանտախցում է եղել.
     «Երվանդ Քոչարը հավանել է նրան որպես կերպար ու որոշել է նկարել՝ ձեռքի տակ չունենալով ոչինչ: Բանտախցում բոլորը միավորվել ու հնարը գտել են. սկզբում մանր եզրակարերով սատինե մի թաշկինակ են գտել, հետո բանտախցից մեկի կրկնակոշիկն այրելով ու մուրը շաքարաջրին խառնելով «ներկ» են ստացել: Իսկ վրձինը բակում շրջող կատվի մազերից է ստացել: Արդյունքում ծնվել է այս աշխատանքը»:
     Ինչ վերաբերում է վարպետի թանգարանին, Կարինե Քոչարի խոսքով, չնայած «թանգարանի խիստ սահմանափակ չափսերին», փորձում են իրականացնել «բոլոր այն գործառույթները, որոնք հարիր են ժամանակակից թանգարանին».
     «Մայիս ամսից մենք իրականացնում ենք 5-15 տարեկանների համար նախատեսված «Քոչար. Արտ ստուդիա» կրթական ծրագիրը: 2011 թվականից թանգարանը ստեղծում ու հավաքագրում է Քոչարին նվիրված բազմալեզու ֆիլմեր՝ ներկայացնելով դրանք տեղացի և օտարերկրացի այցելուներին: Թանգարանի սահմաններից դուրս վերջին երկու տարիներին մենք կազմակերպում ենք էքսկուրսիաներ դեպի Քոչարի քաղաքային քանդակները»:
Երվանդ Քոչարի թանգարանում ցուցադրվել է վերջերս բացահայտված աշխատանքներից
Երվանդ Քոչարի թանգարանում ցուցադրվել է վերջերս բացահայտված աշխատանքներից

     Կարինե Քոչարի երազանքն է՝ Թանգարանի հարակից այգին բարեկարգել և օգտագործել բաց ցուցադրությունների նպատակով, ինչն այսօր շատ ընդունված է աշխարհում:
     «Նախագիծը կա: Այն իրականացնելու դեպքում այգին կզարդարվի Քոչարի քանդակներով, այդ թվում և ա՛յն քանդակներով, որոնք այժմ ոչ հարիր վայրում են և այստեղ կարող են վերագտնել իրենց ճիշտ միջավայրը»:
     Թանգարանի այցելուների թիվը տարեցտարի աճում է, բայց, ըստ Կարինե Քոչարի, դա այն հոսքը չէ, որը կարող էր ունենալ մեծ արվեստագետի անունը կրող թանգարանը. ժամանակին Մոնեի և Պիկասոյի կողքին ցուցադրված արվեստագետն այսօր աշխարհում ճանաչման ու հանրահռչակման կարիք ունի:
Երվանդ Քոչարի թանգարանում ցուցադրվել է վերջերս բացահայտված աշխատանքներից
Երվանդ Քոչարի թանգարանում ցուցադրվել է վերջերս բացահայտված աշխատանքներից
1049 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am