Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Կգա՞ մի պահ, որ դուրս կգանք ԵԱՏՄ-ից». ինչպես է հարցին արձագանքում վարչապետը

18:00, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
«Կգա՞ մի պահ, որ դուրս կգանք ԵԱՏՄ-ից». ինչպես է հարցին արձագանքում վարչապետը
     «Գնահատե՞լ եք ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը: Գնահատե՞լ եք ՀՀ-ն կորցրած ինչ հնարավորություններ ուներ»,- դիմելով կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին՝ հարցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
     «Ինչո՞վ է ԵԱՏՄ-ն լավ, դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են ասում: Ի՞նչ կլիներ՝ եթե չլիենինք, վերլուծությունը հնարավոր է անել, բայց իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որ կորցրել ենք ԵԱՏՄ անդամ լինելով: ԵԱՏՄ անդամ լինելուն վերաբերվում եմ հետևյալ կերպ՝ մենք հինգ երկրների ակումբի անդամ ենք, որտեղ պայմանավովում ենք որոշակի կանոններով ներքին դաշտում աշխատել: Չգիտեմ շուկաներ, որոնց հանդեպ պակաս ուշադիր ենք ու ջանք չենք կիրառում: Կգա՞ պահը, որ դուրս կգանք, այս պահին մտավախություն չենք տեսնում»:
     Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Կքննարկենք հետընթացը, բայց տարօրինակ է Ձեր այն միտքը, որ ոչինչ չենք կորցրել: Դուք 500 միլիոնանոց վճարունակ շուկան կորուստ չեք համարո՞ւմ»: «Մենք 31 տոկոս աճ ունենք ԵՄ արտահանման, երբ ԵԱՏՄ ունենք 24 տոկոս: Իրանական շուկա էլ ունենք արտահանման աճ»,- եզրափակեց Կարապետյանը:
2186 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am