Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համազգեստը մոռացած ֆուտբոլիստները խաղացել են կարգադրիչների համազգեստով

18:35, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Համազգեստը մոռացած ֆուտբոլիստները խաղացել են կարգադրիչների համազգեստով

Իրկուտսկի «Զենիթ»-ի ֆուտբոլիստները, Ռուսաստանի սիրողական առաջնության շրջանակներում, հանդիպում էին Նովոսիբիրսկի «Սիբիր»-ի հետ։ «Զենիթ»-ը մոռացել էր արտագնա հանդիպումների համազգեստը, և արդյունքում երկու թիմերը խաղադաշտ են դուրս եկել կապույտ համազգեստով։ Մրցավարը որոշել է չանցկացնել հանդիպումը և Իրկուտսկի թիմին տեխնիկական պարտություն գրանցել, սակայն ֆուտբոլիստները թույլտվություն են խնդրել խաղալ կարգադրիչների համազգեստով։ Արդյունքում հանդիպումն ավարտվել է «Զենիթ»-ի պարտությամբ՝ 0։7 հաշվով։

Համազգեստը մոռացած ֆուտբոլիստները խաղացել են կարգադրիչների համազգեստով
6801 | 0
Facebook