Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Բեռլինը լուրջ չի ընդունում Թուրքիային ռուսական С-400 համակարգերի մատակարարման մասին տեղեկությունները. Գերմանիայի ԱԳՆ

17:45, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Բեռլինը լուրջ չի ընդունում Թուրքիային ռուսական С-400 համակարգերի մատակարարման մասին տեղեկությունները. Գերմանիայի ԱԳՆ
     Գերմանիայի իշխանությունները «խաղ» են համարում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ Թուրքիայի ծրագրերը: Այս մասին Բեռլինում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Մարտին Շեֆերը: «Այդ նորությունը խաղ է, որը վարում է Թուրքիան, նոր չէ: Կարելի է ենթադրել, որ այդ տվյալները Թուրքիային սպառազինություն մատակարարելու պայմանների մասին Գերմանիայում անցկացված դեբատների արձագանքն են: Այդ իսկ պատճառով մենք այդ տեղեկատվությունը լուրջ չենք ընդունում»,- ասել է Շեֆերը:
     Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ Ռուսաստանի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ համաձայնագիր է ստորագրվել, և այն պատրաստ է իրականացմանը: Դրանից հետո Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դժգոհ է այդ որոշումից:
2484 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am