Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Երաշխավորո՞ւմ եք, որ ՀՀ ԶՈւ բոլոր տանկերն ու տեխնիկան գտնվում են նախադու վիճակում». Փաշինյանը՝ վարչապետին

17:20, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
«Երաշխավորո՞ւմ եք, որ ՀՀ ԶՈւ բոլոր տանկերն ու տեխնիկան գտնվում են նախադու վիճակում». Փաշինյանը՝ վարչապետին
     ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ելույթ ունեցավ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հարցն ուղղելով ՀՀ վարչապետին: «Վերջին տարիներին այս դահլիճում լուռ համաձայնություն կար, որ ՊՆ ոլորտի խնդիրներն առանձնակի մանրամասնությամբ պետք չէ քննարկել, բայց ապրիլյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ սխալ մոտեցնում է: Պարոն վարչապետ, մեկ տարի առաջ ձեզնից իմացանք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ մեր ԶՈւ տանկերը խոդ չեն ընկել: Հարցս հետևյալն է՝ արդյոք դուք երաշխավորում եք, որ ՀՀ ԶՈւ բոլոր տանկերն ու տեխնիկան գտնվում են նախադու վիճակում: Արդյոք երաշխավորում եք, որ ԶՈւ-ն ապահոված է բոլոր տիպի զենք-զինամթերով»:
     Հարցին պատասխանեց Պաշտպանության նախարարն ու ընդգծեց, որ ՀՀ ԶՈւ-ն այսօր ամբողջությամբ գտնվում է մարտունակ վիճակում. «Առաջադրանքային փաստաթղթերով սահմանված մարտական խնդիրները հատուկ ուշադրության ներքո են: Ուշադրության տակ են պահվում նաև վառելիքային նյութերի որակը, սպառազինության հագեցվածությունն ըստ լրակազմերի»:
     Փաշինյանն արձագանքեց. «20 տարի Ադրբեջանին ձեռ առանք՝ ասելով դե նավթ են ծախում, բայց էսօր անօդաչու թռչող սարքեր են արտադրում, իսկ մենք, վստահ չեմ, որ բավարար չափով փամփուշտներ արտադրում ենք»: Վիգեն Սարգսյանը պատգամավորին հրավիրեց մանրամասն զրույցի՝ ՀՀ ռազմարադյունաբերական համալրիի զարգացման թեմայով. «Կզարմանաք՝ ինչ կտեսնեք: Անօդաչուներ մենք էլ ունենք մեր իսկ արադրության»,- եզրափակեց նախարարը:
2396 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am