Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում ահաբեկչություն է կանխվել

17:05, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Իրանում ահաբեկչություն է կանխվել

Իրանում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կանխել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամի պլանավորած ահաբեկչությունը, փոխանցում է Reuters-ը: Օպերացիան տեղի է ունեցել Թեհրանի արևելքում գտնվող Շարհիյար արվարձանում: Նշվում է, որ ձերբակալված գրոհայինը նախկինում մարտնչել է Սիրիայում: Նա պետք է 300 մարդու հավաքագրեր տոնի ժամանակ ինքնապայթեցում իրականացնելու համար: Նրան հաջողվել է բացահայտել բջջային հեռախոսով խոսակցությունների շնորհիվ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինյալները, ներկայանալով որպես ԴԱԻՇ-ի անդամներ, հանդիպում են նշանակել և ձերբակալել նրան:
     Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ԴԱԻՇ-ը հարձակում էր գործել Իրանի խորհրդարանի շենքի վրա: Այդ ժամանակ սպանվել էր 18 մարդ, վիրավորվել ավելի քան 40-ը:

7118 | 0
Facebook