Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Բանկերն առանձին պետության կարգավիճակով աշխատող կառույց են դարձել». Սերգեյ Բագրատյան

16:25, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
«Բանկերն առանձին պետության կարգավիճակով աշխատող կառույց են դարձել». Սերգեյ Բագրատյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն, այսօր ԱԺ-ում «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին» և հարակից օրենքների փաթեթի քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց, որ բանկերը մինչը վերջին կոպեկը թալանում են մարդկանց և երբևէ հգուտ քաղաքացու որոշումներ չեն կայացնում:
     «Այս բանկային գերշահույթ ստանալու քաղաքականությունը մինչև ե՞րբ է տևելու, բանկերը ե՞րբ են դառնալու մեր պետության գործընկերը: Այս պահին նրանք բիզնես շահերի տեսանկյունից են միայն գործում: Ունենալով գերշահույթ՝ որևէ ծրագիր` ուղղված երիտասարդ ընտանքիներին, անապահով խավերին, չենք տեսել, չեն օգնում պետությանն` ամենօրյա խնդիրների լուծման հարցում: Կարծում եմ` Հայաստանի Հանրապետությունում բանկերը, մյուս երկրների համեմատ, ամենաքիչ հարկերն են վճարում պետությանը»,- ասաց նա:
     Ս. Բագրատյանի համոզմամբ, բանկերն ամեն ինչ անում են ժողովրդի ամենավերջին կոպեկը թալանելու համար. «Իրենց բազմաբովանդակ պայմանագրերում միակողմանի պայմաններ են դնում և այսքանից հետո ասում` քաղաքացին յոթօրյա ժամկետում իրավունք ունի ծանոթանալ պայմանագրի կետերին` ուղղակի ծիածաղելի է: Մեզնից ոչ մեկը յոթ օր պայմանագիր չի ուսումնասիրել, նոր ստորագրել: Բոլորիս էլ սեղանի վրա ստիպում են` շուտ ստորագրի, շուտ արա, գործը կանգնեց, բանկը փակվեց... Հոգեբանական այնպիսի ճնշում են գործադրում, որ քաղաքացին ստիպված է լինում ցանկացած պայմանագիր ստորագրելու` հույս ունենալով, որ բանկը չի կարող խաբեբայությամբ զբաղվել: Մինչդեռ ժամանակի ընթացքում տեսնում ենք, որ մեր բոլոր քաղաքացիներն էլ խաբված են»,- ասաց Բագրատյանը` հավելելով. «Մի ամբողջ գյուղի ընդամենը 60 միլիոն վարկ են տվել և ամբողջ գյուղին երաշխավորության պայմանագիր են ստորագրել տվել: Էս խեղճ գյուղացիների բոլոր հաշիվները կալանքի տակ են, աշխատավարձ չեն ստանում, էդ գյուղը ո՞նց է ապրելու: Էդ բանկը որևէ պատասխանատվություն չո՞ւնի այս պետության առջև, այս քաղաքացիների առջև: Այսինքն` ինքն առանձին պետության կարգավիճակով աշխատող կառույց է դարձել: Սա փորձանք է մեր գլխին»,- եզրափակեց պատգամավորը` կոչ անելով գործընկերներին` լրջորեն քննարկել այս հարցերը և, ի վերջո, զսպել բանկերի ախորժակը:

1142 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am