Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Շուշիի «Վարանդա» պետական երգչախումբը 25 տարեկան է

22:15, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Շուշիի «Վարանդա» պետական երգչախումբը 25 տարեկան է

Սեպտեմբերի 15-ին` Երևանի կամերային երաժշտության տանը տեղի կունենա ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Վարանդա» մանկա-պատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի (Շուշի) հոբելյանական համերգը` նվիրված երգչախմբի հիմնադրման 25-ամյակին:
     Երգչախումբը հիմնադրվել է 1992թ. Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում լիբանանահայ Զաքար Քեշիշյանի ջանքերով: Երգչախումբն ավելի քան 250 համերգով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, ինչպես նաև ՀՀ-ում և Լիբանանում:
     Հիմնադրման օրվանից ի վեր երգչախմբում երգել են ավելի քան 600 պատանիներ և երիտասարդներ: 25 տարվա ընթացքում երգչախմբի երգացանկում տեղ է գտել 100-ից ավելի նոր երգ:
     «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և խմբավարն է Զաքար Քեշիշյանը:

905 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am