Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդը, վարկերը գրկած, բիզնեսի ու շահույթի մասին չի էլ մտածում, այլ՝ թե այդ վարկից ո՞նց ազատվի». Միքայել Մելքումյան

15:40, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
«Մարդը, վարկերը գրկած, բիզնեսի ու շահույթի մասին չի էլ մտածում, այլ՝ թե այդ վարկից ո՞նց ազատվի». Միքայել Մելքումյան

«Բանկերը չնչին տոկոսով (0.25 և 0.75 % ) ֆինանսներ են ստանում, իսկ հաճախորդներին գրեթե 20 %-ով են վարկ տալիս»,- այսօր ԱԺ–ում «Հիփոթեքային վարկավորման մասին» օրինագծի քննարկման ժամանակ, ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
     ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի խոսքով էլ` բանկին ասված է` դու ապահովիր ֆինանսական կայունություն, սակայն, ըստ նրա, գոյություն ունի «ճահճային» կամ «գերեզմանային» կայունություն:
     Եթե այդ կայունության հաշվին հարյուր հազարավոր ընտանիքներ սնանկանում են, արտագաղթում են, բիզնեսները փակվում են` դրանք այլևս չեն վերականգնվում: Պատկերացնո՞ւմ եք` կան մարդիկ և տնտեսվարողներ, ովքեր անընդհատ վարկերի տակ են: Մեր հանրապետությունում առնվազն 2 ընտանիք երկու վարկ ունի: Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ: Այլ զարգացած երկրներում կարող է ասեն` ի՜նչ վատ է` վարկերը շատ են, մարդն աշխույժ գործարքների մեջ է: Նա այդ վարկերը գրկած դեպի նահանջ է գնում, այսինքն` վարկերը գրկած արդեն բիզնեսի, շահույթի մասին չի էլ մտածում, նա միայն մտածում է, թե այդ վարկից ոնց ազատվի. սա արդեն պրոբլեմ է»,- նկատեց նա` հավելելով, որ մարդիկ ոչ թե նեղացած են վիրտուալ բանկից, այլ այն վիճակից, որն առաջանում է բանկից գումարը վերցնելու հետևանքով, որովհետև, ըստ պատգամավորի` պայմանները, քաշքշուկներն, ավելցուկները շատ են:

3226 | 0
Facebook